Լրահոս

05.10.2016 17:43


Արմավիրում 23-ամյա աղջիկը «Nissan»-ով գահավիժել է ձորը և մահացել

Արմավիրում 23-ամյա աղջիկը «Nissan»-ով գահավիժել է ձորը և մահացել

Այսօր՝ հոկտեմբերի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Արմավիրի մարզի Դաշտ գյուղի բնակչուհի, 23-ամյա Անժելա Իսկանդարյանը Արմավիր քաղաքից դեպի Բաղրամյան տանող ճանապարհի վերջնամասում գտնվող հատվածում իր վարած «Nissan March» մակնիշի 35 CԼ 053 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել կամրջի ճաղավանդակին և մոտ 30 մետր գահավիժել ձորը։ Այս մասին հայտնում է «shamshyan.com»–ը։

Վթարի հետևանքով վարորդ Ա. Իսկանդարյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ձորից և տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Ցավոք, 1 ժամ անց գիտակցության չգալով՝ նա մահացել է։

Մանրամասները՝ «shamshyan.com»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը