Բաց նամակ ՍԴՀԿ նախկին ատենապետ տիկին Լյուդմիլա Սարգսյանին
Տիկին Սարգսյան, ցավով և սրտի մորմոքով ենք գրում այս նամակը, որովհետև երբեք չէինք կարծում, որ կգա մի պահ, երբ Ձեր հետ կհարաբերվենք մամուլի միջոցով' իբրև կուսակցությունից և նրա ակունքներից օտարված մի մարդու հետ: Այո, վերջին 6 ամիսների Ձեր գործունեության արդյունքում Դուք ինքներդ դուրս դրեցիք Ձեզ Մայր Կուսակցությունից: Կարող եք ամեն տեղ և ամենուր հայտարարել, որ Դուք Հնչակյան ենք, սակայն ինքներդ ավելի լավ գիտեք, որ Հնչակյանի բարձր կոչմանը խոսքով չէ միայն, որ արժանանում են, այլ նախ և առաջ գործով և հավատամքով: Մենք' տխրունիական երիտասարդներս, Ձեզ հետ անցել ենք մի ճանապարհ, որ լրիվ տեղավորվում ' ՍԴՀԿ-ի մարտական քայլերգի' «Տուր Ձեռքդ ընկեր» սուրբ երգի տողերի մեջ: Վստահ, որ չեք հիշում մեր մարտական երգը, վստահ, որ այդ երգը Ձեր մեջ որևէ հույզ չի առաջացնում, բայց ուզում ենք հիշեցնել. «Բանտ և աքսորանք, գնդակ և զնդան ու մատնություններ, տեռորներ անվերջ' չեն կարող մարել հուրը սրբազան, գաղափարի, որ կուռճանա մեր մեջ»:
Ուրացաք և մոռացաք ամեն ինչ, խախտեցիք Հնչակյանի թիվ մեկ օրենքը' յուրաքանչյուր խնդիր լուծել միայն և միայն ժողովի մեջ: Քանի-քանի հարցազրույցներ տվեցիք մամուլում, որտեղ անվանարկեցիք և վիրավորեցիք սեփական կուսակցական ընկերներին, ընկերների, որոնց հետ անցել եք հսկայական ճանապարհ:
Տիկին Սարգսյան, առանց ամաչելու հայտարարում եք, որ մենք' երիտասարդներս, ծախված ենք, մտածելու ունակությունից զուրկ: Առանց ամաչելու հայտարարում եք, որ մեզ գնել են իշխանությունները: Ի տարբերություն Ձեզ, մենք չենք ուրանում այն ճանապարհը, որ անցել ենք իրար հետ, և միայն դրա պատճառով չենք մանրամասնում շատ բաներ:
Սեփական աթոռը պահելու մոլուցքով տարված' պատրաստ եք ոտնահարել յուրաքանչյուր սրբություն, մեղադրել մեզ հուդայության մեջ: Այո' մենք ենք այն «հուդաները», ովքեր մշտապես թև և թիկունք ենք եղել Ձեզ, Ձեր կողքին եղել ամենադժվարին շրջաններում: Մենք հարգում ենք Ձեզ, սակայն պաշտում Հնչակյանը:
Հեռացեք, Աստծո սիրուն հեռացեք, մի արատավորեք մեր կուսակցությունը, մի անարգեք այն ճանապարհը, որ անցել ենք իրար հետ: Մի աթոռը մի ամբողջ Կուսակցությունից ավելի թանկ չէ: Դուք ընդունված չեք ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր Սփյուռքի հազարավոր ընկերների մոտ: Մի արժանացեք դավաճանի և պառակտիչի դաժան խարանին, դա մի կոչում է, որ տալիս են մեծ դժվարությամբ, սակայն երբեք և երբեք չեն մոռանում:
Ձեզ հետ հրի և ջրի միջով անցած Ս.Դ. Հնչակյան Մայր կուսակցության «Սարգիս Տխրունի» ուսանողական երիտասարդական միություն
«Հեռացեք, Աստծո սիրուն հեռացեք...»