Լրահոս

06.10.2016 11:55


ԿԸՀ–ն գումարել է արտահերթ նիստ

ԿԸՀ–ն գումարել է արտահերթ նիստ

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում քննարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 2-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ կազմված ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության կողմից:
Վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը հանձնաժողովին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 2-ին ՏԻՄ ընտրություններ անցկացրած 10 000-ից ավելի ընտրող ունեցող թվով 8 քաղաքային համայնքներից 6-ում` Սևանում, Վարդենիսում, Արթիկում, Սիսիանում, Կապանում և Մարտունիում, համայնքի ղեկավարի թեկնածուները բացել են նախընտրական հիմնադրամներ: Թեկնածուներն օրենքով սահմանված ժամկետում վերահսկիչ-վերստուգիչ ծառայություն են ներկայացրել իրենց նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ հայտարարագրերը:
Բանկերի կողմից տրամադրված թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքների, թեկնածուների ներկայացրած հայտարարագրերի, ինչպես նաև կից փաստաթղթերի համադրման արդյունքում քարոզչության ֆինանսավորման կանոնների որևէ խախտում չի հայտնաբերվել:

ՀՀ ԿԸՀ

Այս խորագրի վերջին նյութերը