Լրահոս

06.10.2016 21:00


Թիվ 73 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել է բջջային հեռախոսը

Թիվ 73 երթուղու ավտոբուսում պայուսակից գողացել է բջջային հեռախոսը

Հոկտեմբերի 5-ին, ժամը 12-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 35 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարո Մ.-ին:
Պարզվել է, որ նա նույն օրը թիվ 73 երթուղու ավտոբուսում 1990 թ. ծնված Լիլիթ Ք.-ի պայուսակից գողացել է բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը