Լրահոս

21.12.2009 11:19


ԵՏՀ Հակաճգնաժա­­մային հիմնադրամի ՀՀ բաժինը կկազմի 1 մլն դոլար

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն այսօր կմասնակցի Մոսկվայում կայանալիք Եվրասիական տնտեսական համա­գոր­ծակցության Հակաճգնաժա­­մային հիմնադրամի խորհրդրի առաջին նիստին:

Եվրա­սիական տնտեսական համագործակցության Հակաճգնաժա­­մային հիմնադրամի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է ս.թ. հունիսի 9-ին' Մոսկվայում' անդամ երկրների կառավարությունների ղեկավարների կողմից: Հիմնադրամի կանոնադրական կապիտալը կկազմի մինչև 10 մլրդ դոլար, որից Ռուսաստանի բաժինը կկազմի 7,5 մլրդ դոլար, Ղազախստանինը' 1 մլրդ դոլար, Բելառուսինը' 10 մլն դոլար,, իսկ մյուս երկրներինը, այդ թվում նաև Հայաստանի մասնաբաժինը կկազմի 1 մլն դոլար: Հայաստանն արդեն իսկ դեկտեմբերի 17-ին փոխանցել է գումարի 10 տոկոսը, իսկ մնացած 90 տոկոսը' համաձայն հիմնադրամի ստեղծման պայմանագրի, փոխանցվելու է մուրհակի տեսքով:   

եկտեմբերի 21-ին կայանալիք նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել և հաստատել հիմնադրամի 2010թ գործունեությանն առնչվող մի շարք փաստաթղթեր, մասնավորապես նախատես­վում է հաստատել Հակաճգնաժա­­մային հիմնադրամի փորձա­գիտա­կան խորհրդի կանոնակարգը, կազմը, գումարների հատկացման կարգը և այլն:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը