Լրահոս

06.10.2016 22:30


Գյումրիի նախկին փայտամշակման արհեստանոցի տարածքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք

Գյումրիի նախկին փայտամշակման արհեստանոցի տարածքում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք

Հոկտեմբերի 5-6-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուսաելյան փողոցի նախկին փայտամշակման արհեստանոցի տարածքում՝ 500 քմ, Դիլիջան-Սևան ավտոճանապարհին՝ Ծովագյուղ գյուղի մոտակայքում՝ 2 հա, Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի երկաթգծին հարակից տարածքում՝ մոտ 1 հա, Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղի ճանապարհին՝ մոտ 5000 քմ, Սյունիքի մարզի Լիճք գյուղում՝ 2800 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը