Լրահոս

07.10.2016 18:33


Ավազի հանք տանող հատվածում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք

Ավազի հանք տանող հատվածում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք

Հոկտեմբերի 6-7-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևանի Սարալանջ փողոցում՝ «CPS» բենզալցակայանի հետնամասում այրվել է 500 քմ խոտածածկ տարածք, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թումանյան փողոցում գտնվող նախկին փայտամշակման արհեստանոցի հարակից տարածքում՝ 4000 քմ, Սևան-Երևան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին՝ 0.5 հա, Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Գագարին թաղամասում` երկաթգծի մոտակայքում՝ 1.5 հա, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 6-րդ միկրոշրջանից դեպի ավազի հանք տանող հատվածում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքի հիվանդանոցին հարակից տարածքում՝ 700 քմ, Հրազդան քաղաքի Կենտրոն թաղամասում` մարզպետարանի մոտակա անտառում՝ 1 հա, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի «Սահրադ» կոչվող տարածքում՝ 2 հա:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը