Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունը բավարարում է Գագիկ Ծառուկյանին
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը, ով լիազորված էր խոսելու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից, պատասխանելով այն հարցին՝ արդյոք Գագիկ Ծառուկյանը ներե՞լ է Ռուբեն Հայրապետյանին. չէ՞ որ նա ներողություն էր խնդրել, ասել է, որ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունն իրենց բավարարում է։ Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանը, անդրադառնալով իր և Գ. Ծառուկյանի միջև առաջացած հեռակա բանավեճին, մասնավորապես ասել էր. «Այո, չեմ ժխտում, որ ես իմ կոալիցիոն գործընկերոջ նկատմամբ թույլ եմ տվել սխալ արտահայտություններ և որոշ անտեղի գնահատականներ։ Հավաստիացնում եմ, որ ես Գագիկ Ծառուկյանին անձնական վիրավորանք հասցնելու նպատակ չեմ ունեցել, թեև կարող էր այդպիսի տպավորություն ստեղծվել։ Անդամ լինելով Հայաստանի Հանրապետական կուսակցության, որ կոալիցիայի մեջ է Բարգավաճ Հայաստանի հետ, ես նաև անհարմար վիճակի մեջ եմ դրել իմ կուսակիցներին, որի համար ցավում եմ և ակնկալում գործընկերներիս ներողամտությունը»։

7or.am