Լրահոս

29.10.2010 13:24


ՀՀ ԱԺ-ում հնարավոր է Էթիկայի հանձնաժողով ստաղծվի

Օրեր առաջ ՀՀ ԱԺ-ում բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն' ԱԺ կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վերաբերյալ: ՀՀ Սահմանադրությամբ ԱԺ պատգամավորը ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք չունի, և «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի փոխանցմամբ' որպեսզի ԱԺ որոշ պատգամավորների կողմից չխախտվի այդ պահանջը, խնդիր է առաջացել, որ նրանք իրենց բիզնեսները կա'մ հանձնեն հավատարմագրային կառավարման, կա'մ չզբաղվեն պատգամավորական գործունեությամբ: Նպատակ կա ստեղծել Էթիկայի հանձնաժողով, ինչն ընդունված աշխատաոճ է նաև մի շարք Եվրոպական երկրներում:
«Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանի խոսքերով էլ' մատների վրա կարելի է հաշվել, թե ՀՀ խորհրդարանում քանի պատգամավոր տնտեսկան որևէ գործունեությամբ չի զբաղվում և ամեն տարի ՀՀ նախագահի մոտ հրավիրվող գործարարների հանդիպման ժամանակ մեծամասնությունը կազմում են հենց պատգամավորները:
Ըստ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանի' այդ օրինագիծը նպատական ունի հստակեցնել, մանրամասնել սահմանադրական պահանջը: 
-Մենք ոչ թե սկզբունքներին ենք երբևէ դեմ լինելու, որովհետև սկզբունքը սահմանադրական է և մեզ համար հասկանալի, այլ մենք աշխատելու ենք այդ փաստաթղթի վրա այնպես, որ նա չստեղծի ծայրահեղություններ, որոնք չկան միջազգային պրակտիկայում: Մենք պնդելու ենք, որ այդ փաստաթուղթը ամբողջապես համահունչ լինի Եվրոպայի խորհրդի տարածքում գործող նմանատիպ օրենքներին և մոտեցումներին, դրանից ոչ ավել, ոչ էլ պակաս,-ասել է Ա. Սաֆարյանը: 
ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանն էլ նշել է, որ խորհրդարանում պե'տք է լինեն պատգամավորներ, ովքեր կպաշտպանեն գործարարների շահերը: Նա նաև հավելել է, որ խնդիրը ոչ թե պատգամավորի կողմից սեփականության իրավունք չունենալու մեջ է, այլ դա կառավարելու:  
Մեկ այլ ԲՀԿ-ական Մխիթար Հարությունյանն էլ հավելել է.
-Տա' Աստված, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունենա սեփականության մեծ հնարավոություն և սեփականություն: Այդ դեպքում ովքե՞ր պետք է լինեն պատգամավորներ, եթե 100տոկոսն ունենա մեծ սեփականություններ և սեփական բիզնես: Ստացվում է, որ մենք պատգամավոր չպետք է ունենանք:


                                                                                                                                7or.am

Այս խորագրի վերջին նյութերը