Լրահոս

29.10.2010 14:05


Թուրք քաղաքական գործիչները դժգոհ են. ՀՀ ԱԳՆ–ում նրանց սուրճ կամ թեյ չեն հյուրասիրել

Թուրք քաղաքական գործիչները դժգոհ են. ՀՀ ԱԳՆ–ում նրանց սուրճ կամ թեյ չեն հյուրասիրել

Օրեր առաջ թրքական մամուլում հրապարակումներ եղան, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդները հատել են հայ-թրքական սահմանը։ Ռուս սահմանապահները հերքել էին՝ նշելով, թե այդպիսի բան չի եղել։

Սակայն այսօր Երևանում հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ կուսակցության առաջնորդները հաստատեցին, թե իրենք, այո՛, հատել են սահմանը, նույնիսկ հատման վայրը նշեցին.

-Անիի ավերակներում գտվող հին եռահարկ կամրջով ենք անցել։

-Հայ և թուրք երիտասարդներն այլևս սահմանների հետևում չեն թաքնվում: Համարձակորեն դուրս են գալիս ասպարեզ և բացականչում, թե սահմանը պետք է բացվի:

«Հզոր Թուրքիա» կուսակցության  նախագահ Թունա Բեքլևիչի խոսքերով՝ ինքը «Հայ-թրքական հարաբերություններ. հնարավոր հեռանկարներ սահմանի հետ կապված» վերնագրով զեկույց էր պատրաստել այստեղի հանդիպումների համար, սակայն երեկ ստիպված է եղել փոխել։

Բանախոսները նշել են, թե մինչ Երևան գալը իրենք ԱԳ նախարարի տեղակալ Արման Կիրակոսյանից մի նամակ էին ստացել, որտեղ նշված է եղել, թե իրենց լավ նպատակները խրախուսվում են։ Սակայն ԱԳ նախարարի մամլո խոսնակ Տիգրան Բալայանը և նախարարության սահմանակից երկրների վարչության պետ Կարեն Միրզոյանը երեկ հակառակ հայտարարություններով են հանդես եկել.

-Մենք Թուրքիայում մեկ կազմակերպությունից երեք տարբեր հայտարարություններ լսելու սովոր չենք։ Վերջին հայտարարությունները մեզ տխրեցրին։ Քանի որ մենք այս աշխատաքները տանում ենք, երկու ժողովուրդների բարեկամության ամրապնդման համար ենք անում։ Սա մի հասարակական դիվանագիտության  օրինակ է. մեզ ո՛չ Թուրքայի կառավարությունն է ուղարկել, ո՛չ էլ Հայաստանի կառավարությունն  է հրավիրել,-ասել է Թունա Բեքլևիչը։

Ի դեպ, հյուրերը մեծ հույսեր են փայփայել, թե Հայաստանի արտգործնախարարությունում իրենց կընդունեն, մի բաժակ թեյ կամ սուրճ կյուրասիրեն, կլսել միմյանց տեսակետներն ու մտահոգությունները։

-Երկխոսության ընդհատումը կնշանակի բարեկամության ավարտ և թշնամություն,-ասել է Թունա Բեքլևիչը։

Նա հույս հայտնեց, թե իրենց նախաձեռնած բարեկամական շարժումը ցյուրիխյան գործընթացի երկրորդ մասն է լինելու, որով կբացվի հայ-թուրքական սահմանը: «Վստահ ենք, որ 2011թ. սահմանը բաց է լինելու, քանի որ այդ ուղղությամբ մենք լուրջ և վճռական քայլեր ենք անելու»։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը