Լրահոս

21.12.2009 12:20


Էրդողանը «տարվա լավագույն խաղացող» է ճանաչվել

Էրդողանը «տարվա լավագույն խաղացող» է ճանաչվել

TRT թուրքական պարբերականը այսօր անդրադարձել է Washington Post-Newsweek-ի Միջին Արևելքի երկրների ղեկավարներին նվիրված հոդվածին, որտեղ 2009-ի Foreign Policy-ին (արտաքին քաղաքականություն) մարզական ոճով է գնահատվում։

Ամսագիրը Վարչապետ Ռեջեփ Թայյիպ Էրդողանի համար «Տարվա լավագույն խաղաղացող» ձևակերպումն է օգտագործել։ Մարք Լյանչի հեղինակած հոդվածում «Վարչապետ Էրդողանը քաղաքական բեմ դուրս եկած նոր ղեկավար չէ, բայց Միջին Արևելքի դիվանագիտությունում նոր ղեկավար կարող է լինել» արտահայտությունն է օգտագործել։ Հոդվածագիրը նաև գրում է, որ Էրդողանի համբավը Միջին Արևելքում 2009 թվականին կտրուկ բարձրացել է և Թուրքական դիվանագիտությունը տարածաշրջանում հստակ դիրքավորվել է։

Ըստ պարբերականի, Էրդողանը, արևելքում և արևմուտքում միաժամանակ բոլոր հարևանների հանդեպ նոր եւ համարձակ ընդարձակման քաղաքականություն է իրականացնում և Թուրքիան դիվանագիտական ուժի կենտրոնի է վերածվել։

Պարբերականը նաև գրում է, որ «Տարվա Վերադարձած Խաղացողը» Սիրիայի նախագահ Բեշար Էսադն է, «Տարվա հույս ներշնչող խաղացողը» Պաղեստինի վարչապետ Սելամ Ֆեյյադն է, «Տարվա ղեկավարը» Դունաի Էմիր Շեհ Մուհամմեդ բին Ռեշիդ էլ-Մակտումն է, իսկ «Տարվա կրակի մեջ գտնվող մարզիչը» Իրաքի վարչապետ Նուրի Էլ Մալիկին է։

Ամսագիրը, Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային անվանել է ՝ «Տարվա ամենաթանգարժեք խաղացող»։

Այս խորագրի վերջին նյութերը