«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հայտարարելու է հրապարակախոսական-քննդատական ժանրի հոդվածների մրցույթ
«Առաջիկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հայտարարելու է հրապարակախոսական-քննդատական ժանրի հոդվածների մրցույթ: Քննադատությունը կարող է լինել սուր, խորքային, նույնիսկ ցավոտ, բայց այն միշտ պետք է լինի լրագրողական և մարդկային էթիկայի սահմաններում, լինի փաստարկված և ոչ թե ակնհայտորեն պատվիրված: Հայկական մամուլում առողջ մթնոլորտի հաստատման, հարգանքի և էթիկայի նորմերի ամրագրման, լրագրողի մասնագիտության հանդեպ հարգանքի կարևորումն է դարձել նման նախաձեռնության շարժառիթը: Ընդ որում, մրցույթը վերաբերելու է հանրային կյանքի բոլոր ոլորտներին' քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սպորտ և այլն: Նշեմ նաեւ, որ մրցութային հանձնաժողովը կազմված է լինելու լրագրողներից: Այս նախաձեռությունը, վստահ եմ, կրելու է շարունակական բնույթ»,- «7օր»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ ՆաիրաԶոհրաբյանը:
«Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հայտարարելու է հրապարակախոսական-քննդատական ժանրի հոդվածների մրցույթ
«Առաջիկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը հայտարարելու է հրապարակախոսական-քննդատական ժանրի հոդվածների մրցույթ: Քննադատությունը կարող է լինել սուր, խորքային, նույնիսկ ցավոտ, բայց այն միշտ պետք է լինի լրագրողական և մարդկային էթիկայի սահմաններում, լինի փաստարկված և ոչ թե ակնհայտորեն պատվիրված: Հայկական մամուլում առողջ մթնոլորտի հաստատման, հարգանքի և էթիկայի նորմերի ամրագրման, լրագրողի մասնագիտության հանդեպ հարգանքի կարևորումն է դարձել նման նախաձեռնության շարժառիթը: Ընդ որում, մրցույթը վերաբերելու է հանրային կյանքի բոլոր ոլորտներին' քաղաքականություն, տնտեսություն, հասարակություն, արտաքին քաղաքականություն, մշակույթ, սպորտ և այլն: Նշեմ նաեւ, որ մրցութային հանձնաժողովը կազմված է լինելու լրագրողներից: Այս նախաձեռությունը, վստահ եմ, կրելու է շարունակական բնույթ»,- «7օր»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը: