Լրահոս

29.10.2010 14:27


Ս. Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը

Ս. Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսրայելի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շմուել Մեյրոմը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին և հույս հայտնել, որ հայ-իսրայելական հարաբերությունները նրա պաշտոնավարման ընթացքում առավել կամրապնդվեն ու կզարգանան: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ պատմական խորը արմատներ և ճակատագրի բերումով բազում ընդհանրություններ ունեցող երկու հինավուրց ժողովուրդները պարտավոր են սերտ հարաբերություններ և ակտիվ համագործակցություն ունենալ թե´ քաղաքական, և´ թե տնտեսական ու մշակութային ոլորտներում:

Դեսպան Շմուել Մեյրոմը վստահեցրել է, որ կանի առավելագույնը, որպեսզի երկու երկրների միջև դիվանագիտական կապերի հաստատումից հետո ձևավորված լավ հարաբերությունները զարգանան, քանի որ Իսրայելն այդ հարաբերությունները ցանկանում է դարձնել գերազանց: Դեսպանի խոսքով, ընդհանրությունների շարքում ունենալով նաև պատմականորեն ձևավորված մեծաթիվ սփյուռք և ձգտելով տարածաշրջանում խաղաղության ու բարեկեցության' Հայաստանն ու Իսրայելը համագործակցությամբ կարող են շատ բան անել այդ նպատակներին հասնելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը