«Մոտակա հինգ տարիներին մենք զարգացնելու ենք արդարադատության համակարգը: Պետք է պայքար ծավալել զոռբայության դեմ: Իսկ զոռբայության դեմ պայքարելու միակ մեթոդը օրենքն է»:
2013 թվական, հատված ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթից:
Գյումրիում Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն զոռբայությամբ Բալասանյանին սոսնձեցին քաղաքապետի աթոռին՝ այլ ուժերից «նախալավարի» խլելով ավագանու երկու մանդատ՝ չհաշված բուն ընտրությունների ժամանակ «Համախմբում» կուսակցության դեմ իշխանական լայնամասշտաբ աշխատանքը: 2016 թվական, ՏԻՄ ընտրություններ:
Այսքանից հետո կա՞ մեկը, ով կարող է հավատալ, թե 2017-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժն ու նրա ղեկավարը զոռբայությամբ չեն առաջնորդվելու: Կա՞ մեկը, ով կարող է հավատալ, թե նոր Սահմանադրությունից բխող «բարեփոխված», իրականում՝ խառնիճաղանջ Ընտրական օրենսգիրքն իշխանության համար «Սուրբ գիրք» է, որն, ինչպես իրենք են պնդում, կիրառելու են՝ պահպանելով դրա «տառն ու ոգին»:
Գյումրիում բացահայտ զոռբայությամբ և իրենց հեղինակած «օրենսդրական» աճպարարությամբ «հաղթեցրին» Բալասանյանին: Նույն զոռբայությանն ու աճպարարությանը պետք է սպասել ամիսներ հետո, ինչը հաստատ տեսնելու ենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ, եթե, իհարկե, մինչ այդ բան չփոխվի:
ՀՀԿ ղեկավարն ու նրա թիմը «առաջատարի» դափնին միշտ նվաճել են զոռբայությամբ, տոկոսխփոցիով, կեղծիքներով ու ընտրակաշառք բաժանելով: Այնպես որ, հսկայական ֆինանսների և լծակների տիրապետող զոռբա իշխանության դեմ լուրջ պայքար մղելու և նրան պարտության մատնելու համար կա մի ճանապարհ՝ հասարակական-քաղաքական ուժերի, և որ ամենակարևորն է՝ ժողովրդի համախմբումը և միասնաբար թիրախին խփելը:
Մինչև գարուն խելքներս գլուխներս կհավաքենք՝ հաջողության կհասնենք: Ոչ՝ ոչ:
Այսպիսի պայքար զոռբայության դեմ

Կիմա Եղիազարյան