Լրահոս

09.10.2016 20:41


Մեղրաշենում մարագում այրվել է 10 հակ պահեստավորած անասնակեր

Մեղրաշենում մարագում այրվել է 10 հակ պահեստավորած անասնակեր

Հոկտեմբերի 9-ին, ժամը 14.06-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել. այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ 6-րդ փողոցի 2-րդ նրբանցքի Գ. Ա.-ին պատկանող թիվ 7 տան մոտակա մարագում այրվում են 10 հակ պահեստավորած անասնակեր և մարագի տանիքի փայտյա կառուցատարրերը՝ 20 քմ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.42-ին, մարվել՝ 15.01-ին:

Այս խորագրի վերջին նյութերը