Լրահոս

10.10.2016 18:19


Եղվարդի գերեզմանատան մոտ այրվել է 900 քմ խոտածածկ տարածք

Եղվարդի գերեզմանատան մոտ այրվել է 900 քմ խոտածածկ տարածք

Հոկտեմբերի 9-10-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևանի Խարբերդի ամառանոցների 13-րդ փողոցի վերջնամասում՝ մոտ 800 քմ, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-րդ կմ-ի մոտակայքում՝ 30 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի գերեզմանատան մոտակայքում՝ 900 քմ, Հրազդան քաղաքի Կոճոռ թաղամասում գտնվող գերեզմանատանը՝ 3500 քմ, Բջնի գյուղի դաշտերում՝ մոտ 1 հա, Արարատի մարզի Շահումյան գյուղի Մինասյան փողոցի թիվ 49 տան մոտակայքում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղի 1-ին փողոցի թիվ 48 տան բակում՝ 270 հակ անասնակեր, Արտաշատ քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 3ա հասցեում գտնվող հողամասում՝ մոտ 1000 քմ, Ուշի գյուղում` 1 հա, Աղձք գյուղի մոտակայքում՝ մոտ 5 հա, Շիրակի մարզի Հացիկ գյուղ տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում՝ մոտ 1հա, Մարալիկ քաղաքի 1-ին թաղամասի թիվ 2 շենքի հարակից տարածքում՝ 1 հա, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի ԲԿ-ի մոտակայքում՝ մոտ 35 հա, Նորաշեն թաղամասից դեպի Սիլիկյան թաղամաս տանող ճանապարհի սկզբնամասում՝ մոտ 500 քմ, Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի Հերհերի ջրամբարին հարակից տարածքում՝ մոտ 10 հա, Գոմք գյուղում՝ 3.5 հա խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը