Լրահոս

10.10.2016 14:00


Լևոն Հայրապետյանին տեղափոխել են ամենասարսափելի բանտերից մեկը

Լևոն Հայրապետյանին  տեղափոխել են  ամենասարսափելի բանտերից մեկը

Ռուսաստանաբնակ հայ գործարար, բարերար Լևոն Հայրապետյանին տեղափոխել են Մորդովայի Ինքնավար Հանրապետությունում գտնվող բանտը, որը Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկն է: Չնայած նրան, որ նրա առողջական վիճակը հիմա լավ է, միևնույն է, նման բանտային պայմանները նրան հակացուցված են,–այս մասին սեպտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է իրավաբան Հայկազ Մակարյանը:

Հայկազ Մակարյանը կոչ է արել ՀՀ իշխանություններին, որպեսզի անգործություն չդրսևորեն, այլ քայլեր ձեռնարկեն իրավիճակը շտկելու նպատակով:

–Լևոն Հայրապետյանը երկքաղաքացիություն ունի, իսկ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջպետական մի քանի պայմանագրերում կան կետեր, որ նման դեպքերում արտահանձնումը հնարավոր է, հատկապես մի մարդու դեպքում, ով անգամ Պետական դումայի կողմից մեդալ է ստացել,-հավելել է Մակարյանը:

Ասուլիսի ընթացքում Լևոն Հայրապետյանի դուստրը՝ Զարուհի Հայրապետյանը, ասել է, որ իր հայրը բանտից ազատվելուց հետո վերադառնալու է Արցախ և շարունակելու է իր բարեգործական գործունեությունը։

–Ես հպարտությամբ եմ քայլում այս քաղաքում, որովհետև վստահ եմ, որ հայրս իր գործունեության ընթացքում ամրապնդել է Արցախի և Հայաստանի միասնականության գաղափարը: Չնայած իր ծանր հոգեվիճակին՝ նա միշտ կանգնած է Արցախի կողքին,–ասել է Զարուհի Հովհաննիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը