Լրահոս

29.10.2010 14:51


Հիմա էլ «բասկետբոլայի՞ն» դիվանագիտություն

Հիմա էլ «բասկետբոլայի՞ն» դիվանագիտություն

Պատասխանելով «7օր»-ի հարցին, թե ինչպես են գնահատում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնած «ֆուտբոլային» դիվանագիտությունը, այս օրերին Երևանում գտնվող «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչը պատասխանել է.

-Դրական։ Մենք էլ Թուրքիայում սրան նմանվող մի բասկետբոլային նախագիծ ենք իրականացնելու։

Այդուհանդերձ, «Հզոր Թուրքիայի» առաջնորդն ասել է, թե իրենք դժգոհ ենք տարվող գործընթացներից։

-Մենք չենք ասում, թե երկու երկրների կառավարությունները ոչ մի բան չեն կարող անել։ Կարո՛ղ են, բայց գործընթացն արագացնելու համար ինչ անհրաժեշտ  է և պահանջվում է, մենք պետք է անենք։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը