Լրահոս

10.10.2016 17:10


Մուղնիում հրդեհ է բռնկվել

Մուղնիում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 14.33-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասի 6-րդ փողոցում այրվում է տուն։

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մուղնի թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկին հարակից օժանդակ շինության տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.42-ին, մարվել՝ 16.10-ին: Այրվել են թիթեղյա տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 50 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը