Լրահոս

10.10.2016 20:27


Ընկույզի ծառից իջեցրել են 50-ամյա տղամարդուն, ով հոսանքահարվել էր

Ընկույզի ծառից իջեցրել են 50-ամյա տղամարդուն, ով հոսանքահարվել էր

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղի 2-րդ փողոցի 39 տան բակում, ծառի վրա քաղաքացի է հոսանքահարվել և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը՝ նրան իջեցնելու համար։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են 50-ամյա Գագիկ Խաչատրյանին, ում տեղում առաջինը օգնություն են ցուցաբերել Աբովյանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, որից հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն ճանապարհին Գ. Խաչատրյանը մահացել է։

Գ. Խաչատրյանը ընկույզի ծառի վրա ընկույզ հավաքելիս է եղել, երբ հոսանքահարվել է։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը