Լրահոս

29.10.2010 15:07


Վահան Հովհաննիսյան. «Ուրեմն սո՛ւտ է ասում»

Վահան Հովհաննիսյան. «Ուրեմն սո՛ւտ է ասում»

Թեև ռուս սահմանապահները հերքել էին, սակայն այսօր Երևանում հրավիրված ասուլիսին «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդ Թունա Բեքլևիչը  կրկին պնդել է, թե հատել է հայ-թրքական սահմանը։

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանն ասել է, որ այդ դեպքում սահմանապահներն օրենքով պետք է կրակեին՝ սկզբից թուրք, հետո՝ ռուս։

-Բայց ինչպե՞ս ռուս սահմանապահները չեն կրակել ոտքին։ Գիտեք, չէ՞, կաննոները՝ սկզբից ասում են՝ կանգնի՛ր, կկրակե՛մ, հետո կրակում են,-ասել է Վ. Հովհաննիսյանը՝ հավելելով, որ իբրև թե հայ-թրքական սահմանը հատած «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդը եթե հիմա Հայաստանում է ու ձերբակալված չէ, ուրեմն սո՛ւտ է ասում, և հավանաբար եկել է կա՛մ Վրաստանով, կա՛մ որևէ այլ երկրի տարածքով։

Ի դեպ թրքական լրատվամիջոցները տարածել են, թե Թունա Բեքլևիչը Երևանում ձերբակալվել է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը