Ս. Օհանյան. «Մենք Ադրբեջանից խաղաղություն չենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում»
«Ադրբեջանը միշտ էլ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով։ Մենք աշխատում ենք հնարավորինս չարձագանքել դրանց, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ոչ միայն պատասխանել, այլև կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Մենք բոլորս տեսել ենք պատերազմ, գիտենք դրա դժբախտությունների և արհավիրքների մասին։ Ադրբեջանի իշխանությունները ևս տեսել են այդ ամենը և պետք է անեն ամեն ինչ պատերազմից խուսափելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ մենք Ադրբեջանից խաղաղություն ենք խնդրում։Ո՛չ, մենք չենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում, և եթե հարկ լինի պատշաճ մակարդակով կլուծենք մեր առջև դրված խնդիրները, կպաշտպանենք հայրենիքը»,- Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է ԼՂՀ բանակի սպայական անձնակազմի հավաքին։ Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ «այսօր ջանքերը պետք է ուղղվեն ոչ թե ռազմական հռետորությանը, այլ բանակցային գործընթացի առաջխաղացմանը, որը կբերի հիմնահարցի վերջնական լուծմանը»։
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ 2009թ. բանակի համար եղել է հաջողությունների տարի։
Ս. Օհանյան. «Մենք Ադրբեջանից խաղաղություն չենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում»
«Ադրբեջանը միշտ էլ հանդես է եկել ռազմատենչ հայտարարություններով։ Մենք աշխատում ենք հնարավորինս չարձագանքել դրանց, սակայն անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ոչ միայն պատասխանել, այլև կոնկրետ քայլեր ձեռնարկել։ Մենք բոլորս տեսել ենք պատերազմ, գիտենք դրա դժբախտությունների և արհավիրքների մասին։ Ադրբեջանի իշխանությունները ևս տեսել են այդ ամենը և պետք է անեն ամեն ինչ պատերազմից խուսափելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ մենք Ադրբեջանից խաղաղություն ենք խնդրում։ Ո՛չ, մենք չենք խնդրում, մենք ամուր կանգնած ենք մեր դիրքերում, և եթե հարկ լինի պատշաճ մակարդակով կլուծենք մեր առջև դրված խնդիրները, կպաշտպանենք հայրենիքը»,- Ստեփանակերտում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։ ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է ԼՂՀ բանակի սպայական անձնակազմի հավաքին։ Սեյրան Օհանյանը ընդգծել է, որ «այսօր ջանքերը պետք է ուղղվեն ոչ թե ռազմական հռետորությանը, այլ բանակցային գործընթացի առաջխաղացմանը, որը կբերի հիմնահարցի վերջնական լուծմանը»։
ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ 2009թ. բանակի համար եղել է հաջողությունների տարի։
Ըստ «Regnum»-ի