Լրահոս

29.10.2010 15:16


Րաֆֆի Հովհաննիսյան. «Դեկտեմբերի 9–ը ոչ թե վերջնագիր է, այլ վերջնաժամկետ»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Դեկտեմբերի 9–ը ոչ թե վերջնագիր է, այլ վերջնաժամկետ»

-Դեկտեմբերի 9-ին կկայանա «ԼՂՀ ճանաչման մասին» օրինագծի քվեարկությունը։ Մինչ այդ ես հույս ունեմ, որ քաղաքական մեծամասնությունը նաև իր մեջ էական վերանայում կատարելով' կհասունացնի միաձայն ընդունման հարցը։ Այս վերջին տեղափոխումն ու հետաձգումը խնդրել են ԱԺ նախագահը, քաղաքական  մեծամասնությունը' նախօրեին հղում կատարելով ԵԱՀԿ առաջիկա գագաթնաժողովին,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ԼՂՀ ճանաչմանը՝ օրենքի նախագծի քվեարկության հետաձգման մասին ասել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը։

 Ըստ նրա՝  քվեարկությունը 40 օրով հետաձգելով ՝ «Ժառանգությունն» իր վերջին զիջումն է անում։

-Դեկտեմբերի 9-ը ոչ թե վերջնագիր է, այլ վերջնաժամկետ, և ինչ-որ տեղ սկիզբ համազգային նոր քաղաքականության,-ընդգծել է նա։

Հարցին, թե քվեարկությունը այլևս չի՞ հետաձգվի, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանել է՝ ոչ։

Նրա կարծիքով՝ եթե դեկտեմբերի 9-ին խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվեարկի կամ չմասնակցի ԼՂՀ ճանաչման օրինագծի քվեարկությանը, դրանից, միևնույն է, Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման գործընթացը չի վտանգվի։ Րաֆֆի Հովվհանիսյանի խոսքերով՝ կարևորը հարցը բարձրացնելն է, հակառակ դեպքում նույն գործընթացը կարող է վտանգվել նաև այն պարագայում, եթե անգամ Հայաստանի ԱԺ-ն միաձայն ընդունի իրենց առաջարկած նախագիծը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը