Լրահոս

29.10.2010 15:10


ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մոնրեալի քաղաքապետին

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Մոնրեալի քաղաքապետին

Հոկտեմբերի 29-ին  ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն  ընդունեց Մոնրեալի քաղաքապետ Ժերալդ Թրեմբլեյի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր Երեանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Հովիկ Աբրահամյանը անհրաժեշտ համարեց Կանադայի հետ հարաբերությունների խորացումը, միջխորհրդարանական կապերի ակտիվացումը  և որպես ԱԺ նախագահ պատրաստակամություն հայտնեց աջակցել  խթանելու փոխգործակցությունը տարբեր ուղղություններով: Երկկողմ  հարաբերությունների զարգացման համատեքստում  ԱԺ նախագահը կարևորեց տեղական ինքնակառավարման մարմինների միջև գործակցությունը և այս ուղղությամբ կատարված կարևոր քայլ համարեց  Երևանի ու Մոնրեալի միջև առկա ջերմ հարաբերությունները: Նա համոզմունք հայտնեց, որ քույր քաղաքների միջև հաստատված փոխգործակցությունը  իր ուրույն դերակատարությունը կունենա երկու երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների զարգացմանը:  ԱԺ նախագահը կարևորեց նաև կոնկրետ ծրագրերի իրականացումը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար' Մոնրեալի քաղաքապետը կարևոր համարեց երկկողմ շփումների ակտիվացումը, մշակութային և կրոնական զբոսաշրջության զարգացումը, տնտեսական փոխգործակցությունը, ինչը կարող է մեծապես նպաստել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը: Պարոն Թրեմբլեյը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին փոխանցեց Կանադա պաշտոնական այց կատարելու Կանադայի խորհրդարանի նախագահի հրավերը:

 

Այս խորագրի վերջին նյութերը