Լրահոս

29.10.2010 15:30


Կիրո Մանոյան. «Բանակցային գործընթացում ինչ–որ հետընթաց է արձանագրվել»

Կիրո Մանոյան. «Բանակցային գործընթացում ինչ–որ հետընթաց է արձանագրվել»

-Կարծում եմ՝ ընդհանուր հասկացողությունը և, ինչու չէ, իրականությունն այն է, որ ինչքան հանդիպեն, այնքան սահմանի վրա ռազմական գործողությունների հավանականությունը կպակասի,-լրագրողի՝ «Եթե որևէ արդյունք չի արձանագրվում, և բանակցային գործընթացում առաջընթաց չկա, ինչո՞ւ են նախագահներն անընդհատ հանդիպում» հարցին ի պատասխան՝ ասել է ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։ 

Նա նշել է, որ Մեդվեդևի հիմնական նպատակը դա էր, ինչը նրան ինչ-որ տեղ հաջողվել է՝ սկզբունքներ վերահաստատվեցին, հայտարարություն վերահաստատեցին, բայց պետք է հաշվի առնել, թե ինչո՞ւ հենց այդ սկզբունքներն ու հայտարարությունը վերահաստատվեց և ոչ թե անցած տարվա վերջին ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունը։ Վերահաստատված հայտարարությունը, որին հղում է կատարվում, մտահոգիչ բաղադրիչներ ուներ։

-Ես նույնիսկ կասեի՝ բանակցային գործընթացում ինչ-որ հետընթաց է արձանագրվել, այն իմաստով, որ փորձեցին մի պահ հետ կանգնել, ասել՝ լա՛վ, կսկսենք շարունակել այնտեղից, որտեղից, որի շուրջ անվիճելիորեն համաձայնություն կա, որովհետև մինչև հիմա Ալիևը ուրանում է, որ Սանկտ-Պետերբուրգում իրենց նոր փաստաթուղթ էր ներկայացվել Ռուսաստանի կողմից,-ասել է Կիրո Մանոյանը։

Նա նաև նշել է, որ նման հանդիպումն ամեն դեպքում ավելի լավ է, քան ռազմաճակատում հանդիպումը։

Ինչ վերաբերում է Աստրախանում ռազմագերիների փոխանակման վերաբերյալ համաձայնությանը, նրա կարծիքով՝ այդ համաձայնությունը կիրականա, և առնվազն մինչև դեկտեմբեր կողմերն այդ ուղղությամբ կաշխատեն՝ դարձյալ առաջընթացի տպավորություն թողնելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը