Լրահոս

29.10.2010 15:34


Րաֆֆի Հովհաննիսյան. «Թղթի վրա գրվածն ու կոշտ իրականութունը տարբեր բաներ են»

Րաֆֆի Հովհաննիսյան. «Թղթի վրա գրվածն ու  կոշտ իրականութունը տարբեր բաներ են»

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով Աստրախանում կայացած Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման ավարտին արված հայտարարության մասին՝ ասել է, թե այդ փաստաթուղթը պետք է կյանքի կոչվի։

-Մենք տեսնում ենք, որ թղթի վրա գրվածն ու  կոշտ իրականութունը տարբեր բաներ են։  Եթե անգամ համարենք, որ նոր հայտարարությունը բարի կամքի կամ վստահության վերականգնման որոշ մեխանիզմներ է պարունակում, բայց փաստն իրականությունն  է։ Կտեսնենք, թե Ադրբեջանում սպանված մեր համաքաղաքացի հովվի  դիակը կվերադարձվի՞, ամբողջական հետաքննություն կլինի՞, իրենց դիպուկահարները հետ կքաշվե՞ն, կհրաժարվե՞ն իրենց նախահարձակ քայլերից, թե՞ կշարունակեն իրենց վարկը։ Դրանից հետո կգնահատենք։ Քայլ առաջ էր, փափուկ, մարդասիրական հայտարարություն էր,-նշել  է նա։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը