ՀՊԱԿ. «ԸՕ-ով սահմանված գրեթե ոչ մի համապատասխան միջոցառում չի իրականացվում»
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն(ՀՊԱԿ) դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն, այսօր, դիմել է մի շարք պետական մարմինների և պաշտոնատար անձանց, Ընտրական օրենսգրքով և ԿԸՀ թիվ 84-Ա որոշմամբ հաստատված ժանակացույցով սահմանված համապատասխան դրույթների կատարման ապահովման հարցերով, մասնավորապես'
թիվ 10-րդԸԸՀ-ին' թեկնածուների նախընտրական հիմնադրամների ֆինանսական մուտքերի և ելքերի մասին տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև, թեկնածուների հետ ընտրողների հանդիպումների կամ այլ միջոցառումների համապատասխան ժամանակացույցի հրապարակման,
ՀՀՈստիկանությանըևՊաշտպանությաննախարարին' զինծառայողների մասնակցությունը ընտրություններին կանխելու համար ձեռնարկած միջոցների ներկայացման,
ՀՌԱՀ-ին' հեռուստաընկերությունների կողմից վճարովի եթերաժամի սակագների սահմանման,
ՀՀՆախագահին' 2010-ի հունվարի 1-10-ը ժամանակահատվածում ընտրական գործընթացներում իրավասու պետական մարմինների, ինչպես նաև, ՀՀՏրանսպորտիևկապինախարարին' Հայփոստի աշխատօրերի և աշխատանքային կարգի հայտարարման,
«Կենտրոն»Համայնքիղեկավարին' քարոզչական պաստառների փակցման համար թիվ 10-րդ ընտրատարածքում առանձնացված հատուկ տեղերի հայտարարման մասին:
Հարկ ենք համարում արձանագրել, որ մեծաքանակ այս դիմումների պատճառն այն է նաև, որ ԸՕ-ով սահմանված գրեթե ոչ մի համապատասխան միջոցառում չի իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից և, որպես հետևանք, ընտրողների գերակշռող մասը տեղեկացված չի, անգամ, առաջիկա ընտրությունների մասին:
ՀՊԱԿ. «ԸՕ-ով սահմանված գրեթե ոչ մի համապատասխան միջոցառում չի իրականացվում»
Հայաստանի Պառլամենտարիզմի Կենտրոն(ՀՊԱԿ) դիտորդական առաքելության ղեկավար Անահիտ Սարգսյանն, այսօր, դիմել է մի շարք պետական մարմինների և պաշտոնատար անձանց, Ընտրական օրենսգրքով և ԿԸՀ թիվ 84-Ա որոշմամբ հաստատված ժանակացույցով սահմանված համապատասխան դրույթների կատարման ապահովման հարցերով, մասնավորապես'
Հարկ ենք համարում արձանագրել, որ մեծաքանակ այս դիմումների պատճառն այն է նաև, որ ԸՕ-ով սահմանված գրեթե ոչ մի համապատասխան միջոցառում չի իրականացվում իրավասու պետական մարմինների կողմից և, որպես հետևանք, ընտրողների գերակշռող մասը տեղեկացված չի, անգամ, առաջիկա ընտրությունների մասին:
ՀՊԱԿ լրատվություն