Լրահոս

12.10.2016 13:55


Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստ

Երևանում տեղի կունենա ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստ

Հոկտեմբերի 14-ին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդին ընդառաջ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստը:

ՀՀ ԱԳՆ–ից հայտնում են, որ նիստը կմեկնարկի նեղ կազմով, ապա կշարունակվի պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպմանը նախատեսված է փաստաթղթերի ստորագրում:

Այս խորագրի վերջին նյութերը