Լրահոս

29.10.2010 15:54


Թուրք քաղաքական գործչին Երևանում ձերբակալե՞լ են

Թուրք քաղաքական գործչին Երևանում ձերբակալե՞լ են

Քիչ առաջ թքական լրատվամիջոցները հաղորդագրություն են տարածել, թե Երևանում գտնվող «Հզոր Թուրքիա» կուսակցության նախագահ Թունա Բեքլևիչին ձերբակալել են։

Նշենք, որ վերջինս և կուսակցության փոխնախագահ Բայբարս Օրսեքն այսօր մամլո ասուլիս էին հրավիրել, որտեղ հաստատել էին, թե իրենք իսկապես հատել են հայ-թրքական սահմանը։

Ասուլիսի կազմակերպման հարցում նրանց աջակցել էր  Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը, սակայն նա «7օր»-ի հետ զրույցում ասաց, թե թուրք քաղաքական գործիչներից տեղեկություն չունի ՝ ավելացնելով, որ իրենք պայմանավորվածություն ունեն այսօր երեկոյան հանդիպելու։

 ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արծվին Բաղրամյանը, ի պատասխան մեր հարցի, թե ճի՞շտ են արդյոք այդ հաղորդագրությունները, և ԱԱԾ աշխատակիցները նրանց ձերբակալե՞լ են, պատասխանել է, թե տեղեկություններ չունի, և դրանք լինելու դեպքում անպայման կհաղորդի։

Նշենք, որ ձերբակալման մասին հաղորդագրությունը տարածել է Թունա Բեքլևիչի խորհրդականը՝ ասելով, թե մի քանի ժամ է՝ չի կարողանում կապ հաստատել իր գործընկերների հետ, և նրանցից որևէ տեղեկություն չունի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը