Ֆրանսիան ողջունում է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի համատեղ հայտարարությունը
ՖրանսիայիԱրտաքինգործերիևԵվրոպականհարցերինախարարությանմամլոխոսնակիսթ. հոկտեմբերի 28-իհայտարարությունը.
«Ֆրանսիան ողջունում է, նախագահ Մեդվեդևի նախաձեռնությամբ, նախագահներ Իլհամ Ալիևի, Սերժ Սարգսյանի և Դմիտրի Մեդվեդևի ՝ հոկտեմբերի 27-ի Աստրախանի համատեղ հայտարարությունը, ողջունելով նաև այդ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված նախագահ Մեդվեդևի անձնական հանձնառությունը։ Սույն հայտարարությամբ հակամարտող կողմերն ընդունում են բանակցված խաղաղ կարգավորման և հրադադարի ամրապնդման անհրաժեշտությունը՝ վստահության միջոցառումներով։ Որպես առաջին քայլ, կողմերը պարտավորվում են արագորեն ձեռնամուխ լինել իրենց մոտ պահվող գերիների և դիակների փոխանակմանը։
Աստրախանում կողմերի ընդունած որոշումները կարող են նպաստել լարվածության և վերջին ամիսներին բազմապատկված հրադադարի խախտումների նվազեցմանը։ Ֆրանսիան ակնկալում է վերջիններիս շուտափույթ կենսագործում։ Այս հակամարտությունը կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով՝ խաղաղ, կայուն և բարգավաճ ապագա ապահովելու Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև ողջ տարածաշրջանի համար։
Միացյալ նահանգների և Ռուսաստանի հետ ԵԱՀԿ Մինսկի խումբը համանախագահող Ֆրանսիան չի խնայելու իր միջնորդական ջանքերը՝ օգնելու Լեռնային Ղարաբաղի հարցում ընդդիմացած Հայաստանին և Ադրբեջանին' հասնելու հակամարտության խաղաղ, արդար և կայուն կարգավորման»։
Ֆրանսիան ողջունում է Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և Դմիտրի Մեդվեդևի համատեղ հայտարարությունը
Ֆրանսիայի Արտաքին գործերի և Եվրոպական հարցերի նախարարության մամլո խոսնակի սթ. հոկտեմբերի 28-ի հայտարարությունը.