Լրահոս

13.10.2016 08:33


Ավտովթարից մահացել է Վարդանանքի գյուղապետը

Ավտովթարից մահացել է Վարդանանքի գյուղապետը

Հոկտեմբերի 12-ին, ժամը 18.53-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Ներքին Խոտանան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Mercedes ML» մակնիշի 34 UM 715 պետհամարանիշով (վարորդ՝ 1973 թ. ծնված Գ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 50 մ):

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և տեղափոխել Կապանի ԲԿ, իսկ ուղևոր 1977 թ. ծնված Ա. Հ.-ին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային: Ա. Հ.-ն հոսպիտալացվել է Կապանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան:

Նշենք, որ մահացած վարորդը Վարդանանք գյուղի գյուղապետ Գարեգին Կոստանդյանն էր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը