Լրահոս

13.10.2016 11:57


«Երևան Սիթի»–ի մոտ վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (լուսանկար)

«Երևան Սիթի»–ի մոտ վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու (լուսանկար)

Հոկտեմբերի 13-ին, ժամը 06.40-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, անհայտ մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սեբաստիայի փողոցի թիվ 141/5 հասցեի մոտակայքում «ՎԱԶ-2109» մակնիշի 03 OO 459 պետհամարանիշով (վարորդ՝ 1975 թ. Վ. Ղ.) ավտոմեքենան վրաերթի է ենթարկել անձը չպարզված քաղաքացու, ով մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը տեղի ուժերով տեղափոխվել է Աստղիկ ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը