Լրահոս

29.10.2010 16:08


«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդները հրավիրվել են ԱԱԾ

«Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդները հրավիրվել են ԱԱԾ

ԱԱԾ մամլո պատասխանատու Արծվին Բաղրամյանը «7օր»-ի հետ զրույցում հաստատել է այն տեղեկատվությունը, թե «Հզոր Թուրքիա» կուսակցության առաջնորդները հրավիրվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն։

Նշենք, որ այսօր հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում նրանք հայտարարել էին, թե իրենք օրեր առաջ հատել են հայ-թուրքական սահմանը.

-Քանի որ նրանք ասուլիսում նման հայտարարություն են արել, ապա պարզաբանումների համար հրավիրվել են ԱԱԾ,-ասել է Արծվին Բաղրամյանը։

 7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը