Լրահոս

13.10.2016 13:06


29-ամյա կնոջն ու 41-ամյա տղամարդուն վրաերթի էր ենթարկել

29-ամյա կնոջն ու 41-ամյա տղամարդուն վրաերթի էր ենթարկել

Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 21.20-ին, Երևանի Հր. Քոչարի փողոցի թիվ 2 շենքի դիմաց անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 29-ամյա քաղաքացուհու և 41-ամյա քաղաքացու, որոնք վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, իսկ վարորդը՝ ավտոմեքենայով, դիմել էր փախուստի:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, «ՎԱԶ2121» մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1971 թ. ծնված Լևոն Պ.-ն:
Ոստիկանությունից հայտնում են, որ բացատրական աշխատանքների շնորհիվ վերջինս հոկտեմբերի 12-ին ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը