Լրահոս

13.10.2016 14:21


Գյումրիում դանակահարել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողի և գյումրեցի երիտասարդի

Գյումրիում դանակահարել են 102-րդ ռազմաբազայի զինծառայողի և գյումրեցի երիտասարդի

Նախորդ օրը երեկոյան Գյումրիում դանակահարություն է տեղի ունեցել: Ականատեսների փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Գարեգին Նժդեհի փողոցում գործող հանրախանութի տարածքում: «asparez.am»–ը գրում է, որ խոսակցությունների համաձայն` վիճաբանություն է ծագել երիտասարդների միջեւ, նրանք եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

Գյումրի բժշկական կետրոնից հայտնել են, որ հոկտեմբերի 12-ին` ժամը 20:35-ին, Գյումրի ԲԿ է տեղափոխվել 1984 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Վ. Ս.-ն: Նրա մոտ ախտորոշվել է կրծքավանդակի վնասվածք, չթափանցող վերքեր՝ ձախ կեսի շրջակայքում: Նրա առողջական վիճակը բժիշկներն այս պահին գնահատում են բավարար:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնել են՝ ահազանգ են ստացել, որ հոկտեմբերի 12-ին Գյումրու Շչեդրինի 7 շենքի դիմաց Ա.Մ.-ն անհայտ պատճառներով դանակահարել է Վ.Ս.-ին: Ա.Մ.-ին բերման են ենթարկել նույն օրը 23:45-ին: Կատարվում է նախաքննություն:

Իսկ մեկ օր անց` հոկտեմբերի 13-ին, առավոտյան ժամը 07:30-ին սուր կտրող-ծակող գործիքից ստացված վնասվածքով հիվանդանոց է դիմել 1992 թվականին ծնված Ա.Ռ.-ն: Նա 102-րդ ռազմաբազայի զինծառայող է, ՌԴ քաղաքացի: Նրա մոտ ախտորոշվել է աջ թոլակողի կտրած-ծակած վերք:

Հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում:

Մանրամասները՝ «asparez.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը