Վահան Հովհաննիսյանը և Մանվել Բադեյանը կառավարության գործունեության մասին
ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանի համար Հայաստանի հասարակության զարգացման համար 2009-ին դրական միտումներ չեն նկատվել։ ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանի կարծիքով էլ 2009-ը շատ ծանր տարի էր, թեև հնարավոր եղավ կրքերը մի փոքր զսպել և հասարակությանը կոնսոլիդացնել։
-Հասարակությունն ավելի քիչ սկսեց խոսել քաղաքականությունից դիլետանտի մակարդակով, և ասպարեզն ավելի շատ տրամադրվեց քաղաքական ուժերին, որոնք ակտիվ երկխոսության մեջ են,-«Դուպլեքս» մամուլի ակումբում հրավիրված քննարկման ժամանակ մասնավորապես նշել է ՀՀԿ պատգամավորը։
Վ. Հովհաննիսյանն իր հերթին որպես բացասական երևույթ է մատնանշել այն, որ կառավարության գործունեությունը համարժեք չէր առկա տնտեսական մարտահրավերներին։
-Գործողություններն ադեկվատ չեն, ծրագիրն ադեկվատ չի, հետևանքները, բնականաբար, լավը չեն, ինչը և արտացոլվեց վերջերս ընդունված բյուջեի մեջ, որին մենք դեմ ենք քվեարկել,- նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը՝ ավելացնելով, որ այսօր կառավարությանը մի ստվար փաստաթուղթ են ներկայացրել, որտեղ նշված է, թե վտանգներից խուսափելու համար 2010-ին կառավարությունն իր գործունեության մեջ կոնկրետ ոլորտներում ինչ պետք է փոխի։
Ի պատասխան՝ Մ. Բադեյանը, ով հիշեցրել է, որ ինքը տնտեսագետ է, նշել է, որ աշխարհում չկա որևէ մի կառավարություն կամ տնտեսագետ, ում համար պարզ լինի, թե որ քայլերն են համարժեք ստեղծված իրավիճակին։
-Եթե անալոգիա տանենք շախմատի հետ, գոյություն ունի ցուգցվանգ հասկացողությունը, որտեղ ցանկացած քայլ բարելավման չի բերում, դրա համար էլ ճգնաժամ է,- ասել է ՀՀԿ պատգամավորը՝ հավելելով, որ կառավարությունը մի մարմին է, որին մշտապես կարելի է քննադատել և ճիշտ լինել.
-Ռեսուրսի սահմանափակման պայմաններում (իսկ այդպիսին է մեր տնտեսությունը) միշտ կարելի է գտնել այնպիսի բացեր, որոնք որևէ քաղաքական ուժի կամ մարդու կարծիքով ավելի նպատակահարմար կլինի օգտագործել այդ ուղղությամբ։ Այնուամենայնիվ, մենք գտնում ենք, որ եթե կառավարության կողմից կատարված քայլերն իդեալական չեն, ապա ադեկվատ են գոյություն ունեցող իրավիճակին։

7or.am