Լրահոս

13.10.2016 16:04


Կարբի գյուղի մոտ վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Կարբի գյուղի մոտ վթար է տեղի ունեցել. կան տուժածներ

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12.45-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Կարբի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կարբի-Արա լեռ ավտոճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել VAZ-2106 մակնիշի 34 VA 168 պ/հ (վարորդ Ս. Ե.-ն, ծնված] 1964 թ.) և VAZ-2102 մակնիշի 61 OO 746 պ/հ (վարորդ Ա. Ո., ծնված 1966 թ.) ավտոմեքենաները, ինչի հետևանքով վարորդները տեղափոխվել են Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը