Լրահոս

13.10.2016 17:09


Հայտնաբերվել է դի

Հայտնաբերվել է դի

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 14.05-ին, ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը, հյուրասենյակում հայտնաբերել Ա. Դ.-ի (ծնված 1946 թ.) դին:

Այս խորագրի վերջին նյութերը