Լրահոս

29.10.2010 16:16


Ալիևը պետք է ասեր. «Գնացի, պապայիս արձանի բացումն արեցի»

Անդրադառնալով Աստրախանում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեքստում Հեյդար  Ալիևի արձանի բացմանը, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն ասել է, որ սխալ կլինի ասել, թե դա Ռուսաստանի կեցվածքի իրական արտահայտությունն էր.

-Կարծում եմ, դա ընդամենը Իլհամ Ալիևի ինքնասիրությունը շոյելու ինչ-որ քայլ էր։ Պետք է հիշենք, որ վերջին եռակողմանի հանդիպումից հետո նա նախատեսվածից շուտ մեկնեց Ռուսաստանից, և հիմա Ռուսաստան գնալու համար պետք էր ինչ-որ ժեստ անել։ Կարծում, եմ այլապես ներկայացնելիք ոչինչ չունենալով՝ Ալիևը Բաքու վերադառնալով պետք է ասեր. «Գնացի, պապայիս արձանի բացումն արեցի»։ Այդքան բան։ Բայց դրա մեջ լուրջ կեցվածք տեսնել Ռուսաստանի կողմից, կարծում եմ, ճիշտ չի լինի,-ընդգծել է Կիրո Մանոյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը