Լրահոս

29.10.2010 16:36


Orange-ը մեկնարկեց iPad-ի վաճառքը

Այսօր Orange-ը սկսեց iPad սենսորային էկրանով պլանշետների վաճառքն իր խանութներում' այսպիսով դառնալով հեռահաղորդակցության առաջին ընկերությունը Հայաստանում, որն առաջարկում է պլանշետային համակարգիչներ: Apple ընկերության այս կախարդական և հեղափոխական սարքը թույլ է տալիս ամենուր օգտվել ինտերնետից, կարդալ և ուղարկել նամակներ, դիտել լուսանկարներ և ֆիլմեր, երաժշտություն լսել, խաղալ, կարդալ էլեկտրոնային գրքեր և դեռ շատ ավելին:

iPad-ը ներառում է բազմաթիվ նորարարական ծրագրային հավելվածներ (application), որոնք հատուկ ստեղծվել են iPad-ի համար: iPad-ով կարելի է օգտագործել նաև App Store-ի ավելի քան 140,000 հավելվածներ:

Orange-ն առաջարկում է iPad-ի մեծ պորտֆոլիո' սկսած iPad Wi-Fi + 16ԳԲ-ից մինչև iPad Wi-Fi + 3G 64ԳԲ: Մոդելներն առաջարկվում են հետևյալ սակագներով.

- iPad Wi-Fi 16ԳԲ 290,000 դրամ

- iPad Wi-Fi + 3G 16ԳԲ 365,000 դրամ

- iPad Wi-Fi + 3G 32ԳԲ 415,000 դրամ

- iPad Wi-Fi + 3G 64ԳԲ 470,000 դրամ

iPad կարելի է ձեռք բերել Orange-ի Ինտերնետ Հիմայի սակագնային պլաններից ցանկացածի հետ բաժանորդագրությամբ' iPad-ի համար նախատեսված micro-SIM քարտով կամ առանց բաժանորդագրության:

iPad-ը կարելի է գտնել Orange-ի Ինտերնետ խանութում, ինչպես նաև հետևյալ խանութներում.

- Հյուսիսային պողոտա, NORD բիզնես-կենտրոն

- Երևան, Կոմիտասի պող. 8

- Երևան, Մաշտոցի պող. 5ա/50

- Երևան, Տերյան փող. 105/1 (Ցիտադել բ/կ)

- Երևան, Հանրապետության փող. 71/

Երևան, Տիգրան-Մեծի պող. 29ա/93

Այս խորագրի վերջին նյութերը