Լրահոս

29.10.2010 16:39


Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Հոկտեմբերի 29-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է  Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Միքաել Պոստլին և դեսպանության ռազմական կցորդ, բրիգադի գեներալ Հելմուտ Ֆելներին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ժողովրդավարական ազատությունների վերականգնման, մասնավորապես' քաղբանտարկյալների ազատ արձակման, հավաքների և մամուլի ազատության  հետ կապված հարցեր:

Հանդիպմանը մասնակցել է նաև Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ Ավետիս Ավագյանը:

Այս խորագրի վերջին նյութերը