Լրահոս

14.10.2016 13:17


Դրոյի փողոցում պատշգամբում հրդեհ է բռնկվել

Դրոյի փողոցում պատշգամբում հրդեհ է բռնկվել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 21.55-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Դրոյի փողոցի թիվ 5 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբում:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գ. Մ.-ի վարձակալած թիվ 25 բնակարանի պատշգամբում 3 կգ-ոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկումով:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Փրկարարները դուրս են բերել գազի բալոնը և իրականացրել հերթապահություն մինչև արտահոսքի դադարելը:

Այս խորագրի վերջին նյութերը