Լրահոս

14.10.2016 13:55


«Արևիկ» լողափի տարածքում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

«Արևիկ» լողափի տարածքում հրդեհ է բռնկվել վագոն-տնակում

Հոկտեմբերի 14-ին, ժամը 08.32-ին ԱԻՆ–ում ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում` «Արևիկ» լողափի տարածքում, այրվում է վագոն-տնակ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09.10-ին, մարվել՝ 09.38-ին:

Պարզվել է, որ Սևան-Ճամբարակ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում այրվել են Ս. Ա.-ին պատկանող վագոն-տնակի փայտյա կառուցատարրերը և գույքը:

Այս խորագրի վերջին նյութերը