Լրահոս

29.10.2010 16:39


Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու է 7 մարզիկ

2010թ. նոյեմբերի 4-ից 8-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնելու է 7 մարզիկ:  Կանանց մրցումներում հանդես կգա 48 կգ քաշային Ռուզաննա Սարգսյանը, տղամարդկանց' Տիգրան Կիրակոսյանը /52կգ/, Վահան Վարդանյանը /57կգ/, Վահրամ Գրիգորյանը /62կգ/, Վաչիկ Վարդանյանը /68կգ/, Աշոտ Դանիելյանը /74կգ/ և Արտակ Ծատինյանը /90կգ/:

Մեր պատվիրակությունը, որի կազմում են նաև մարզիչ Էռնեստ Միրզոյանը, մրցավար Էդուարդ Ասլանյանը և Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Լևոն Հայրապետյանը Տաշքենդ կմեկնի նոյեմբերի 2-ին:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիա

Այս խորագրի վերջին նյութերը