Լրահոս

14.10.2016 21:18


Կինը, տղամարդը և 14-ամյա աղջիկը վրաերթի են ենթարկել

Կինը, տղամարդը և 14-ամյա աղջիկը վրաերթի են ենթարկել

Հոկտեմբերի 12-ին, ժամը 20-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նոր Արեշ 24-րդ փողոցի 21 տան մոտ վրաերթի է ենթարկել 47-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 15.10-ի սահմաններում, «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Աղայան փողոցի թիվ 59 շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 31-ամյա քաղաքացուհու և մարմնական վնասվածքներով տեղափոխել նրան հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***

Հոկտեմբերի 12-ին, ժամը 8.50-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Հրազդանի Միկրոշրջան թաղամասի 76 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 14-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդի անձը պարզելու, նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը