Լրահոս

14.10.2016 15:40


Արտակարգ դեպք Գյումրիում. դեպքի վայրում փափմփուշտներ կան (տեսանյութ)

Արտակարգ դեպք Գյումրիում.  դեպքի վայրում փափմփուշտներ կան (տեսանյութ)

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրու Ալեք Մանուկյան փողոցում: Թե ինչ է իրականում կատարվել դեռևս պարզ չէ, հայտնի է որ փողոցը երկու կողմից հիմա փակ է, տեղում աշխատում են ոստիկանները: Այս մասին հայտնում է tsayg.am–ը։

Մեքենաներ են վնասվել, դեպքի վայրում փափմփուշտներ կան։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ՝ մոտ մեկ ժամ առաջ իրար են բախվել 2 ավտոմեքենա՝ «ԲՄՎ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, որից հետո վարորդների վիճաբանությունը վերածվել է խմբակային խուլիգանության:

Դեպքի վայրում հայտնաբերվել են գազային ատրճանակի չկրակված փամփուշտներ, իսկ քիչ ավելի հեռու՝ Շիրակի փողոցում գտնվող մանկապարտեզի մոտ, ՏՏ տեսակի ատրճանակ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը