Նաիրա Զոհրաբյան. «Հուսանք, որ 2010–ն ավելի կայուն տարի կլինի թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես»
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփելով 2009թ.-ն՝ ասել է, որ մարտիմեկյան ճգնաժամից հետո 2009-ը ճգնաժամային իրադարձությունները հաղթահարելու տարի էր։
-Որպես քաղաքական գործիչ՝ պետք է ասեմ, որ երկրի իշխանությունները կարողացան հաղթահարել այդ ճգնաժամն իրենց կատարած աշխատանքով։ Նաև կոալիցիոն կուսակցությունների կատարած աշխատանքով մենք կարողացանք իսկապես ստեղծել կայունություն։ Իհարկե, դեռ բազում խնդիրներ ունենք անելու, բայց ուղին ճիշտ է ընտրված,-ասել է նա։
Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ 2010-ն ավելի կայուն տարի կլինի թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես։ Նա նշել է, որ տարին հագեցած է եղել արտաքին քաղաքականության առումով, և հույս է հայտնել, որ սկսված գործընթացները հաջողությամբ կպսակվեն։ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանն էլ հավելել է, թե տարին դրական է եղել նաև ԲՀԿ-ի համար։

7or.am