Լրահոս

15.10.2016 08:40


Երևանում՝ բնակելի շենքի նկուղում, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի

Երևանում՝ բնակելի շենքի նկուղում, հայտնաբերվել է 41-ամյա տղամարդու դի

Հոկտեմբերի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել 1-03 շտապօգնւթյան կայանից, ովքեր հայտնել են, որ հերթապահ խումբը կանչով մեկնել է Լեփսիուսի փողոցի թիվ 5-րդ շենք, որտեղ նկուղում հայտնաբերել են տղամարդու դի: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Արագածի փողոցի բնակիչ, 41-ամյա Վարդան Ղարիբյանն էր, ով, ըստ դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, հանկարծամահ է եղել: Դեպքի վայրում հավաքվածները ասում էին, որ կեսօրին մահացածի ինքնազգացողությունը վատացել է և շենքի բնակիչներից Սարգիսը փորձել է օգնություն ցւոցաբերել նրան և ահազանգել է շտապօգնություն ու մինչ կժամաներ շտապօգնությունը՝ տղամարդը մահացել է:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը