Հայաստանում է հեղինակավոր «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրենը
2010 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կազմակերպում է համաժողով, որին կմասնակցի «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը: Սա երկրորդ միջոցառումն է Մրցունակության համաժողովների շարքում: Առաջին համաժողովը տեղի ունեցավ 2009-ի սեպտեմբերին և նշանավորվեց Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յուի այցով: Այս միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի մասնավոր հատվածի, դոնոր համայնքի և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամներ' կառավարության և միջազգային գործարարության ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակը «McKinsey & Company» ընկերության աշխարհի ամենաազդեցիկ գործարար ընկերություններից և հաստատություններից շատերի համար իրականացրած առաջատար խորհրդատվության փորձը կիսելն է: Աշխարհի 50 երկրներում 96 գրասենյակներով, որոնք իրար հետ կապված են արդյունաբերությամբ և գործառութային պրակտիկայով, «McKinsey & Company» ընկերությունը կիրառում է իր գիտելիքը և փորձառությունը' ամբողջ աշխարհում հաճախորդների պահանջներին ծառայելու համար:
Պարոն Բարտոնը մասնակիցներին կներկայացնի համաշխարհային տնտեսության ձևավորման վրա ազդող ուժերը: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել պրն Բարտոնի հետ լայնածավալ բաց քննարկման մեջ: Այս ֆորմատը հնարավորություն կտա պրն Բարտոնին հարցնել այլ զարգացող շուկաների իր փորձի մասին և քննարկել հայկական բիզնես սեկտորի համաշխարհային ներուժը:
«McKinsey & Company» ընկերությունում իր գործունեության 24 տարիների ընթացքում Դոմինիկ Բարտոնը խորհրդատվություն է իրականացրել մի շարք ոլորտներում' ներառյալ բանկային, մանրածախ սպառման ապրանքների, բարձր տեխնոլոգիաների և ինդուստրիալ ոլորտները, բայց նրա աշխատանքների հիմնական շրջանակը ֆինանսական ոլորտի զարգացումը և բարեփոխումներն են: Պրն. Բարտոնը «Բրուկինգս» համալսարանիխորհրդիանդամէ, նաևՀարավայինԿորեայինախագահիԱզգայինապագայիևտեսլականիՄիջազգայինխորհրդատվականխորհրդինախագահնէ: 2009-ինՇանհայիկառավարությանկողմիցնրանշնորհվելէ «Մագնոլիա» ոսկեմրցանակ' քաղաքիզարգացմանգործումիրանգնահատելինվիրվածությանհամար: Պրն. ԲարտոնիանունընշվումէԿորպորատիվտնօրեններիազգայինասոցիացիայիկառավարմանամենաազդեցիկ 100 անձանց և «Boardroom and Financial Centres International»-ի լավագույն 500-ի ցանկերում:
Հայաստանում է հեղինակավոր «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրենը
2010 թվականի հոկտեմբերի 30-ին Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը կազմակերպում է համաժողով, որին կմասնակցի «McKinsey & Company» ընկերության համընդհանուր գլխավոր տնօրեն Դոմինիկ Բարտոնը: Սա երկրորդ միջոցառումն է Մրցունակության համաժողովների շարքում: Առաջին համաժողովը տեղի ունեցավ 2009-ի սեպտեմբերին և նշանավորվեց Սինգապուրի նախկին վարչապետ Լի Կվան Յուի այցով: Այս միջոցառմանը ներկա կլինեն Հայաստանի մասնավոր հատվածի, դոնոր համայնքի և առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Մրցունակության հիմնադրամի խորհրդի անդամներ' կառավարության և միջազգային գործարարության ներկայացուցիչներ:
Համաժողովի նպատակը «McKinsey & Company» ընկերության աշխարհի ամենաազդեցիկ գործարար ընկերություններից և հաստատություններից շատերի համար իրականացրած առաջատար խորհրդատվության փորձը կիսելն է: Աշխարհի 50 երկրներում 96 գրասենյակներով, որոնք իրար հետ կապված են արդյունաբերությամբ և գործառութային պրակտիկայով, «McKinsey & Company» ընկերությունը կիրառում է իր գիտելիքը և փորձառությունը' ամբողջ աշխարհում հաճախորդների պահանջներին ծառայելու համար:
Պարոն Բարտոնը մասնակիցներին կներկայացնի համաշխարհային տնտեսության ձևավորման վրա ազդող ուժերը: Հանդիպման մասնակիցները հնարավորություն կունենան ներգրավվել պրն Բարտոնի հետ լայնածավալ բաց քննարկման մեջ: Այս ֆորմատը հնարավորություն կտա պրն Բարտոնին հարցնել այլ զարգացող շուկաների իր փորձի մասին և քննարկել հայկական բիզնես սեկտորի համաշխարհային ներուժը:
«McKinsey & Company» ընկերությունում իր գործունեության 24 տարիների ընթացքում Դոմինիկ Բարտոնը խորհրդատվություն է իրականացրել մի շարք ոլորտներում' ներառյալ բանկային, մանրածախ սպառման ապրանքների, բարձր տեխնոլոգիաների և ինդուստրիալ ոլորտները, բայց նրա աշխատանքների հիմնական շրջանակը ֆինանսական ոլորտի զարգացումը և բարեփոխումներն են: Պրն. Բարտոնը «Բրուկինգս» համալսարանի խորհրդի անդամ է, նաև Հարավային Կորեայի նախագահի Ազգային ապագայի և տեսլականի Միջազգային խորհրդատվական խորհրդի նախագահն է: 2009-ին Շանհայի կառավարության կողմից նրան շնորհվել է «Մագնոլիա» ոսկե մրցանակ' քաղաքի զարգացման գործում իր անգնահատելի նվիրվածության համար: Պրն. Բարտոնի անունը նշվում է Կորպորատիվ տնօրենների ազգային ասոցիացիայի կառավարման ամենաազդեցիկ 100 անձանց և «Boardroom and Financial Centres International»-ի լավագույն 500-ի ցանկերում: