Լրահոս

15.10.2016 12:09


Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժածները դուրս են գրվել հիվանդանոցից

Ինչպես հայտնել էինք, Մոսկվայից Երևան վերադարձող ավտոբուսի վթարից տուժած, հատուկ չվերթով Հայաստան տեղափոխված ՀՀ քաղաքացիներին օդանավակայանում դիմավորել են նաև շտապբուժօգնության բրիգադները։
Նրանցից 11-­ը հոսպիտացվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ տուժածները տեղավորվել են շտապբուժօգնության հետազոտման սենյակում, որտեղ կատարվել են ռենտգեն և սոնոգրաֆիական հետազոտությունները։
Ընդունվելուց մի քանի ժամ անց, մասնագիտական անհրաժեշտ խորհրդատվություն և բուժօգնություն ստանալուց հետո, հիվանդանոցային բուժման կարիք չունեցողներն սկսել են դուրս գրվել։ Այս պահի դրությամբ բոլորը դուրս են գրվել։ Նրանց հետագա հսկողությունը կիրականացվի ամբուլատոր պայմաններում՝ ըստ բնակավայրերի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը